Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Բաքվում դժգոհ են, որ պատերազմի օրերին Տիգրանակերտից մերոնք դուրս են բերել հնագիտական նյութերը

ՀՀովհաննես Վարդանյան

Սեփական պատմություն չունենալու բարդույթից Ադրբեջանը ամեն կերպ փորձում է իրենով անել ուրիշինը, այս դեպքում՝ մերը, հայկականը: Բաքուն Արցախի հայկական եկեղեցիները ուդիական համարելուց հետո պնդում է, թե Տիգրան Մեծի հիմնադրած Արցախի Տիգրանակերտը իրենք են հայտնաբերել: Ցավոք, հնավայրն այսօր նրանց վերահսկողության տակ է, բայց հայ հնագետների պեղած գտածոները մեզ մոտ են:

Հերթը հասավ պեղումներին: Բաքվում ասում են՝ էլի հայերն են մեղավոր, նույնիսկ մանրամասնում, թե, իբր, հայ հնագետները անօրինական ճանապարհով պեղումներ են արել Տիգրանակերտում, այնուհետև՝ մշակութային արժեքները ռազմական գործողությունների գոտուց տեղափոխել Երևան:

Համլետ Պետրոսյան (մշակութաբան) - Եթե Տիգրանակերտի հնավայրը ռմբակոծվում, հրետակոծվում էր թշնամու կողմից, եթե Տիգրանակերտի նյութերի տարհանումից երկու օր անց հրետակոծվել է մեր ամբողջ հնագիտական հանգրվանը և ամեն ինչ վերածվել բեկորների, ի՞նչ է առաջարկում Ադրբեջանը, կամ ի՞նչ է առաջարկում հանրույթը:

Հնագետ-մշակութաբանը վերլուծում ու հակասություն է տեսնում հարևան պետության քարոզիչների արածի ու ասածի միջև: Եթե պատմական քաղաքը նրանք էին բացահայատել, ինչո՞ւ էին Տիգրանակերտի տարածքը ռազմական գործողությունների թատերաբեմ դարձրել: Հայ գիտնականներն այդ մասին ահազանգել են: Ապարդյուն: Ամբողջովին ոչնչացվել է Տիգրանակերտի հնագիտական հանգրվանը:

Համլետ Պետրոսյան - Ժայռափոր հիմքերն ադրբեջանցիներն ընկալել են որպես ճանապարհ, և իրենք չեն հասկացել, որ դա պարսպի հիմքերն են, այլ ճանապարհ չի: Մենք էդքանը հասկանալով սկսեցինք պեղումները: Ադրբեջանցիներն ինձ երևի հերոսի կոչում պետք է տան, որովհետև մենք իրենց չհասկացածը, չտեսածը, չիմացածն արել ենք ,և այսօր այդ ամենն իրենց ձեռքին է:

Թշնամու վերահսկողության տակ հայտնված Տիգրանակերտից պատերազմի օրերին մերոնք հասցրել են դուրս հանել միայն այն հնագիտական նյութերը, որոնք իրենք էին պեղել: Պետրոսյանն ասում է՝ նյութերը բերել են Երևան, քանի որ չգիտեին, թե Ստեփանակերտում դրանք ինչ ճակատագիր կունենային:

Համլետ Պետրոսյան - Տիգրանակերտի պեղումները կատարվել են Արցախի Հանրապետության Սահմանադրության և օրենքների համաձայն: Այդ ամենը ֆինանսավորվել է Արցախի ժողովրդի կոպեկների հաշվին, և այդ ամբողջ ժառանգությունը միանշանակ պատկանում է Արցախի ժողովրդին:

Ադրբեջանը կեղծ քարոզչությամբ փորձում է ցույց տալ, որ Արցախում, ամեն ինչ,- ասում է Պետրոսյանը,- բացառապես ամեն բան իրենցն է, դե, բացի մարդկանցից:

Պապոյանը մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը

Պապոյանը մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը

Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գումարտակ, հետևել ծառայության կազմակերպմանը

Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գումարտակ, հետևել ծառայության կազմակերպմանը

Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ

Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ

Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Թբիլիսիում մեկնարկել է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումը․ մասնակցում է նաև ՀԾԿՀ-ն

Թբիլիսիում մեկնարկել է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումը․ մասնակցում է նաև ՀԾԿՀ-ն

Թռանք Նյու Յորք. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թռանք Նյու Յորք. վարչապետը տեսանյութ է հրապարակել

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում