Գիտական ղեկավար պաշտոն զբաղեցնողների 48,3 տոկոսը 65 տարեկանից բարձր տարիքի է, երիտասարդներ ներգրավելու անհրաժեշտություն կա. Հայոցյան

ՌՌոզա Խաչատրյան

Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը խորհրդարանական լսումների ժամանակ նշեց, որ գիտության ոլորտում բարեփոխումների համար ակնհայտորեն անհրաժեշտ են լուրջ ներդրումներ: Բարեփոխումների իրականացման համար առաջնային խնդիրներից է գիտնականների ծերացող համայնքը: 

«Գիտական ղեկավար պաշտոն զբաղեցնողների 48,3 տոկոսը 65 տարեկանից բարձր տարիքի է: Կորոնավիրուսի համավարակի պայմաններում ռիսկային խումբ է համարվում: Համայնքի պահպանման համար պետք է կարողանանք ներգրավել կոմպետենտ երիտասարդներ»,- նշեց Հայոցյանը՝ հավելելով, որ նախորդ տարի ստեղծվել են երիտասարդ գիտնականներով 25 նոր խմբեր, ինչը, սակայն, դեռ քիչ է:

Ոլորտի խնդիրներից են գիտական ենթակառուցվածքների մասնատվածությունն ու մաշվածությունը: Հետազոտություն իրականացնող 71 կազմակերպություններից 57-ի գիտաշխատողների թվաքանակը ցածր է 100-ից: Ըստ Հայոցյանի՝ խնդրի լուծման համար պարտադիր է գնալ գիտական հիմնարկների խոշորացման: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում