Պետք է գիտությունը բերենք դեպի բանակ. Անդրանիկ Քոչարյան

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գիտության ոլորտին առնչվող խորհրդարանական լսումների ժամանակ նշեց, որ սովետական տարիներին ունեցել ենք լավ գիտական միտք, լավ գիտնականներ ճշգրիտ գիտությունների բնագավառում:

«Պատերազմի ընթացքում մեր ազգը կենտրոնացել էր «Բայրաքթարի» վրա, բոլորը տներում խոսում էին օդի բաց լինելու մասին: Բայց դրա մասին պետք էր տարիներ շարունակ մտածել՝ առաջնահերթ՝ գիտությունը բերելով դեպի բանակ: Այսօր պատերազմը մեզ ստիպեց հասկանալ, որ ժամանակակից պատերազմներն առանց գիտության ներգրավմամբ դեպի անվտանգության համակարգ չեն լինում:

Այսօր խոսում ենք օդի պաշտպանվածության, հեռահար հրետանու մասին, այսօր էլ քրեական գործեր են հարուցվել այն մարդկանց նկատմամբ, որոնց անտարբերության և կոռուպցիայի բարձր մակարդակի պատճառով մեր անվտանգության կարողությունները տկարացրել են, պետք է այդ խնդիրներն օր առաջ բերենք դեպի բանակ»,- նշեց Քոչարյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում