Մինչև կյանքի վերջին վայրկյանը հավատարիմ երդմանն ու կոչմանը. ԱԻՆ-ը տեսանյութ է հրապարակել

ՆՆարե Ոսկանյան

Փոխգնդապետ Արտակ Մարտիրոսյանն Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրերից մեկնել է ռազմաճակատ, եղել է Հադրութ-Ֆիզուլի հատվածում։ Հոկտեմբերի 15-ին, իմանալով մի խումբ ժամկետային զինծառայողների շրջափակման մեջ գտնվելու մասին, առանց վարանելու շտապել է նրանց օգնության, ծանր վիրավորում ստացել և կյանքը տվել հայրենիքին: 

Արտակ Մարտիրոսյանը 16 տարեկանից նվիրվել է Հայրենիքի պաշտպանությանը: Խաղաղապահ առաքելություն է իրականացրել Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում: 2 տարի ծառայել է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչությունում։ Նրա նախաձեռնությամբ կահավորվել է «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնի հրաձգարանը։

Անասելի հպարտությամբ ու կարոտով են շարունակում ապրել անմահ հերոս փոխգնդապետ Մարտիրոսյանի ընտանիքի անդամներն ու ընկերները: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից՝ հրապարակելով նաև տեսանյութ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում