Լիբանանահայերը միայնակ չեն իրենց խնդիրների հաղթահարման գործում

ԼԼիլիթ Սեդրակյան

Մինչ լիբանանահայութիւնը կ'ապրի իր պատմութեան ամէնէն դաժան օրերը, Պէյրութի նաւահանգիստի պայթումի զոհերու ընտանիքները տակաւին կ'ուղղեն միևնոյն հարցումը՝ «ո՞վ սպաննեց իրենց հարազատները»։ Պէյրութի նաւահանգիստի պայթումի զոհերէն Կայա Ֆուտուլեանի քրոջ՝ Մարիանա Ֆուտուլեանի և աւելի քան երկու հարիւր զոհերու ընտանիքներու հարցումը, թէ ո՞վ սպաննեց իրենց հարազատները, 4 օգոստոս 2020 էն մինչև օրս մնացած է անպատասխան։

Մարիանա Ֆուտուլյան
(Բեյրութի պայթյունից մահացած Կայա Ֆուտուլյանի քույրը) 
- Քույրիկիս պես շատ մարդիկ գացին: Ամեն ընտանիքները, Maybe 70 ընտանիք էին, կամ ավելի քիչմ՛ը, իրարու հետ կ՛աշխատինք, որ գիտնանք աս ամեն հարցումները, որ խոսեցանք անոր մասին... Պիտ չլռենք, մինչև վերջ երթանք»:

Միւս կողմէ Պէյրութի կարիքաւոր ընտանիքներուն թիւը օր ըստ օրէ կը բարձրանայ . Տնտեսական, ընկերային, ապահովական և ելևմտական հարցեր դիմագրաւող քաղաքացիներէն մեծ մասը կը գոյատևէ շնորհիւ իրարօգնութեան։

Լիբանանահայ Օգնութեան Խաչը իր հիմնադրութեան առաջին իսկ տարիներէն, 1930 թուականէն , առաջնահերթ նկատած է հայ ժողովուրդի առողջապահական կարիքներուն հասնիլը և առ այդ դարմանատուներ հաստատած ՝ գաղութի հայահոծ շրջաններուն մէջ։

Այս ճգնաժամային պայմաններուն Լ.Օ.Խ ը ժողովուրդին կողքին է։ «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կեդրոնը կը կատարէ անմիջական բուժօգնութիւն, բժշկական խնամք և նպաստաբաշխում։ Լ.Օ.Խ ի գործունէութիւնը բազմապատկուեցաւ այս տագնապալի օրերուն։ Մինչև օրս կատարուած է 2500 անվճառ PCR քննութիւն, 3000 ընտանիքներու տան մաքրութեան առարկաներ բաժնուած են, 1500 ընտանիք ստացած է ուտեստեղէնի արկղ, ինչպէս նաև շաբաթը 1600 պնակ ճաշ կը տրամադրուի գաղութի կարիքաւոր զաւակներուն։


Էլի Թաշճյան (բժիշկ) - Աս կենտրոնը, որ տարիներե ի վեր կգործեր, այս ժամանակաշրջանին, բնականաբար, ավելի բազմազբաղ դարձավ: Տնտեսական կարիքները և ընկերային հարցերը բազմացան: Հետևաբար, այս կենտրոնի գործունեությունը նաև բազմապատկվեցավ: Այս ժամանակահատվածին այս կենտրոնը ոչ միայն բժկական օգնություն ցուցաբերեց լիբանանահայության և ընդհանրապես բոլոր լիբանանցիներուն, այլ նաև ընկերային օժանդակություններ տրամադրեց:

Երկար տարիներէ ծառայողական աշխատանք վարող հայկական հիմնարկներէն «Հաուըրտ Քարակէօզեան» ը կը շարունակէ նեցուկ կանգնիլ ժողովուրդին։ 2020 թուականին 100.000 պարագաներ օգտուած են կեդրոնի բժշկական, հոգեբանական և ընկերային ծառայութիւններէն։ Այսօր երկրի ամբողջական փակման օրերուն կեդրոնի դռները բաց են բոլորին։

Սերոբ Օհանյան («Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն) - Փոքրիկ Հովարդ Կարագյոզյանը կմահանա ինֆլուենզա համաճարակեն: Իր ծնողքը երեք տարիներ ետք՝ 1921 թ., կհիմնեն իրենց վաղամեռիկ 14-ամյա Հովարդ Կարագյոզանին անունով հիմնարկ: Եվ ահավասիկ 100 տարիներ վերջ մենք կդիմագրավենք ուրիշ տեսակ համաճարակ՝ կորոնայի համաճարակ:

Հ.Յ.Դ հանրային Կապերու Մարմնի ղեկավար Յակոբ Հաւաթեանը աւելցուց, որ կուսակցութիւնը կը հասնի ժողովուրդի բոլոր կարիքներուն իր կարելիութեան սահմաներուն մէջ և յոյս յայտնեց որ կ'անցնին այս դժուար օրերը, և լիբանանահայութիւնը կը վերագտնէ իր երբեմնի անզուգական դերակատարութիւնը համահայկական աշխատանքներու քարտէսին վրայ։

Հակոբ Հավատյան (Հ.Յ.Դ. հանրային կապերի Մարմնի Ղեկավար) - Կենտրոնական կոմիտեն իր ուղեկից կառույցներով այսօր ավելի քան 10000 սննդամթերքի տուփեր հասած են հայ կարիքավոր ընտանիքներուն: Այյ մեկը տեղի կունենա հերթական և պարբերական դրությամբ:

Վերջապէս գաղութը կ'ապրի եկեղեցւոյ հովանիին տակ, որ յոյս և հաւատք կը ներշնչէ։

Տ. Մկրտիչ Ավագ Քահանա Քեշիշյան - Եկեղեցին եկած բարիքները ժողովուրդեն, բարերարներեն եկած նվիրատվությունները, կհավաքավեին ազգային առաջնորդարան, ազգային առաջնորդարանին միջոցավ կերթար դեպի ծուխերը, և ծխական եկեղեցիները, որ իրենց կարգին նախապատրաստած էին կարիքավոր ընտանիքներու ցանկերը, իրենց հետ անձնապես կապվելով, իրենց օգնությունը կուգային կստանային եկեղեցիեն

Այս ճգմաժամային օրերուն միայն յոյսով , հաւատքով և իրարօգնութեամբ կարելի է գոյատևել։


Հեղինակ՝ Փաթիլ Մկրտիչեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում