Աբովյանի 1-ին ավագ դպրոցի ուսուցիչները պահանջում են պաշտոնում թողնել իրենց տնօրենին

ԼԼիլիթ Դանիելյան

Ո՞վ կզբաղեցնի քաղաք Աբովյանի՝ Խաչատուր Աբովյանի անվան համար 1 ավագ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը: Հարցը պատասխան չստացավ նաև հունվարի 22-ի մրցույթում: Երկու հավակնորդներն ստացել են հավասար ձայներ՝ 4-4: Այս դեպքում ընտրության իրավունքն անցնում է նախարարությանը: Դպրոցի անձնակազմը, աշակերները, ծնողներն այսօր նախարարության դիմաց էին խնդրանք-պահանջով, որպեսզի գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանը ստանա նախարարության հավանությունը:

Անահիտ Սողոմոնյան, Աբովյանի առաջին ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ - Մենք պարզապես ուզում ենք արդար ներկայացնել ամեն ինչ, մնացածը թողնում ենք նախարարի որոշմանը:

Նունե Քամալյան, Աբովյանի առաջին ավագ դպրոցի տնտեսվար - Մենք այսօր դպրոցում ունենք այնքան աշակերտ, որ ոչ մի տեղ չկա: Դա գալիս է նրանից, որ լսելով տնօրենի աշխատանքի մասին, բերում են երեխաներին այստեղ:

Ակցիայի մասնակիցներն ասում են, որ կառավարման խորհրդի անդամները կարող էին հաշվի առնել Բաբայանի տարիների աշխատանքը, ինչու չէ, նաև՝ իրենց կարծիքը:

Անահիտ Սողոմոնյան - Եթե ունեինք 205 աշակերտ, այսօր 370-ն են: Այսինքն, ծնողները լսելով նրա գործի համբավը, ուզում են, որ մեզ մոտ սովորեն երեխաները:

Ուսուցիչները տարբեր օրինակներ են բերում: Ասում են, որ դպրոցն ստեղծման 64 տարվա ընթացքում վերանորոգվել է միայն Մետաքսյա Բաբայանի օրոք:

Անահիտ Սողոմոնյան - Այսօր այդ փլված շենքն այնպիսի վիճակում է, որ բոլորը զարամանում են : Ծնողները մեզ ասել են, որ եթե նա չլինի տնօրենը, մենք հանելու ենք երեխաներին:

Մյուս թեկնածուն, մեկ այլ դպրոցի ուսուցչուհի է: Ասում են, որ Քարմենա Առաքելյանի դեմ ոչինչ չունեն, բայց նրա հետ աշխատել չեն պատրաստվում: Ամբողջ ուսուցչական կամզը՝ 41 հոգի, ազատման դիմումը պատրաստել է:

Անահիտ Սողոմոնյան - Հնարավորություն տվեք գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանին շարունակելու իր արդյունավետ աշխատանքը ի շահ մեր դպրոցի, եթե չբավարարեք, մենք դիմում ենք ներկայացնելու աշխատանքից ազատվելու համար:

6 հոգու փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ընդունեց, լսեց պահանջը, խոստացավ 2 թեկնածուին էլ հրավիրել, ծանոթանալ 5 տարվա գործողությունների ծրագրերին և միայն դրանից հետո որոշում կայացնել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում