Խոսակցություններն ինձ չեն կաշկանդում և չեն ազդում իմ նվիրվածության վրա. Խաչատուրյան

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին հիշեցրեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արձանագրել է, որ «Բաց հասարակություններ հիմնադրամ»-ում աշխատելու հանգամանքը բացասաբար է ազդել նրա վարկանիշի վրա: Պատգամավորը հարցրեց՝ դա չի՞ խոչընդոտի ԲԴԽ-ում իր աշխատանքին: 

«Ոչինչ ինձ չի կաշկանդում, ինչքան էլ խոսակցություններ լինեն, դրանք չեն ազդում իմ նվիրվածության վրա: Շատ մարդիկ կարող են շատ բաներ ասել, բայց դա չի նշանակում, որ գոնե մի փաստ դրանով արձանագրվում է:

Հիմնադրամի մասով ասեմ, որ բավականին կարևոր նախաձեռնություններ են իրականացվել կրթական, դատական բարեփոխումների ոլորտում, նաև նախկին իշխանությունների ժամանակ մենք այլընտրանքային փորձագետներով զեկույցներ ենք պատրաստել»,- նշեց խաչատուրյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում