Համավարակով պայմանավորված սահմանափակումները մայրաքաղաքում բազմաթիվ փոքրիկների զրկել են մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից: Նախակրթարաններն առաջնահերթ ընդունում են այն երեխաներին, որոնց ծնողներն այս պահին աշխատում են: Մանկապարտեզներին նոր շենքերի հատկացումը կարող է լուծել խնդիրը:
121-րդ նախակրթարանում ամեն օր ժպիտով, ախտահանիչ միջոցներով դռները բացվում են 90 երեխայի առաջ: Մանկապարտեզի տնօրենն ասում է՝ բացականեր շատ քիչ են ունենում: Վարակի օրերին յուրաքանչյուր տեղն ավելի արժեքավոր է դարձել:
Կարմեն Հովհաննիսյան, N 121 մանկապարտեզի տնօրեն - 90 երեխա պետք է մեզ մոտ լինի: Մեր երեխաների թիվը լավ է՝ մինչև 79 ունեցել ենք հաճախում:
«Մանկապարտեզի հերթին հասնելու» խնդիրը նորություն չէ, սակայն համավարակի օրերին այն կրկնապատկվել, եռապատկվել է: Աշխատող կամ աշխատել ցանկացող ծնողների համար հարցը լրջագույն խնդիր էր դարձել: Թե մանկապարտեզում, որ երեխան է առաջնահերթ հաճախելու իրավունք ստանում, ծնողներին հուզող հարցին քաղաքապետարանից ևս մեկ անգամ ասում են՝ իրենք առաջնորդվել և առաջնորդվում են աշխատող ծնողին աջակցելու սկզբունքով:
Նունե Սարգսյան, Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ - Մենք մշակեցինք կատեգորիաներ, ընտրեցինք այն երեխաներին, որոնց ծնողներն աշխատում են, այսինքն՝ ընտրել այն երեխաներին, որոնք չունեն խնամող:
Նախկինում, եթե մանկապարտեզ էր հաճախում տարեկան միջինում 30 հազար փոքրիկ, Քովիդի օրերին, սահմանափակումներով պայմանավորված, թիվը փոխվեց. մանկապարտեզում ընդգրկված 19 հազարից հաճախելիությունը 14 հազար 500 է, սեպտեմբերից այս թիվը պահպանվում է մինչև օրս:
Նունե Սարգսյան - Դիմեցինք առողջապահության նախարարություն, որը թույլատրեց 12 երեխան դարձնել 18. դա մեծ նվաճում էր Երևանի համար:
Ստացվում է, որ հերթում են ոչ միայն մանկապարտեզ առհասարակ չհաճախած 12 հազար փոքրիկները, այլև համակարգում ընգրծկված 3.500 ից ավելի երեխաները: Նունե Սարգսյանը հստակեցնում է՝ հերթերի նման կուտակումը սեպտեմբերին ընդունելություն չանելու հետևանք է:
Նունե Սարգսյան - Պետության ռազմավարությունը նախապատվությունը տալիս է առավել մեծ երեխաների ընդունելությանը: Եթե թույլատրվի, նախկինի պես նրանք գոնե կընդգրկվեն և ցուցակում կմնան փոքրերը:
Երևանում վերջին 10-ը տարում միայն մեկ մանկապարտեզ է բացվել՝ դրանց թիվը հասցնելով 161-ի: Փոխարենը ավելացել են տարիքային խմբերը՝ 3 տասնյակից ավելի: Սարգսյանի խոսքով՝ այսօր օրհասական է նոր մանկապարտեզ ունենալ Արաբկիր և Էրեբունի վարչական տարածքներում: Քննարկման փուլ է մտել նաև Սեբաստիա կրթահամալիրը կրկին մանկապարտեզ դարձնելու հարցը, այն ամիսներ առաջ վերադարձվեց պետությանը:

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին

Հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները

Մոնտեվիդեոյում և Ուրուգվայի քաղաքներում խորհրդանշական կառույցները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Մինչև մեր զինվորների նախաճաշելը հետևեցի սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյան

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում

Վաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան

Թռչում ենք Նյու Յորք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում



