ՀՀ և ԱՀ անվտանգային հարաբերություններում ոչինչ չի փոխվել, ավելացել է ռուս խաղաղապահների գործոնը. Փաշինյան

ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը: Հարցը խորհրդարանում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանին վարչապետին ուղղեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ և ԱՀ անվտանգային հարաբերություններում ոչինչ չի փոխվել, բայց ավելացել է նոր գործոն, այն է՝ ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում: «Այդ գործոնը դրական է և այն տեղի է ունեցել կոնկրետ անվտանգային խնդիրներ լուծելու համար»,- ասաց նա: 

Վարչապետն ընդգծեց, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահները տեղակայվել են նաև ՀՀ որոշման հիման վրա, որպեսզի ՀՀ-ն կարողանա լիարժեք կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր գործառույթը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում