Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Սիրիացի վարձկանները կալանավորված են և գտնվում են Հայաստանում

ՄՄայա Խաչատրյան

Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի մասնակից սիրիացի երկու վարձկան ահաբեկիչները կալանավորված են: Նրանց չեն արտահանձնել: Ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և Մուհամմադ Ալ Շխերին մեղադրվում են ծանր հանցանքի համար:

Արշակ Մարտիրոսյան (ՀՀ զինդատախազության զինծառայության դեմ ուղղված ՀԿԳ գործերի քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ) - Ո՛չ, չեն վերադարձվել, նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրված է կալանավորումը, նրանք գտնվում են ՀՀ-ում, և հետագայում արդեն մեղադրական եզրակացությամբ քրգործը կուղարկվի դատարան՝ վերջիններիս մեղավորության, պատասխանատվության հարցը լուծելու համար:

Միջազգային ահաբեկչական խմբավորման պարագլուխ Մուհամմադ Ալ Ջասիմի և ևս 3 վարձկան ահաբեկչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ձեռք բերված տվյալներով՝ Ադրբեջանը դեռ 2020-ի հուլիսին է նպատակադրվել Հայաստանի ու Արցախի դեմ ռազմական ագրեսիա սկսել, Թուրքիայի հետ համաձայնություն է ձեռք բերել, ներգրավել վարձկանների:

Արշակ Մարտիրոսյան - Հետագայում այդ խմբավորումների կողմից մոտ 2000-ից ավելի վարձկաններ տեղափոխվել են Ադրբեջան և ներգրավվել ընթացող ռազմական գործողություններին:

Քրեական գործը նախաքննության փուլում է: Զինդատախազության ուշադրության կենտրոնում նաև Ադրբեջանում հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց խնդիրն է, Բաքվի պատերազմական հանցագործությունները՝ գերիների հանդեպ խոշտանգման, նվաստացման դեպքերը:

Արշակ Մարտիրոսյան - Նրանք պետք է գտնվեն միջազգային կոնվենցիոնալ պաշտպանության ներքո, և այդ նորմերով երաշխավորված է, որ պետք է ապահովվի նրանց իրավունքների ապահովումը: Հրապարակումներում երևում է, որ նրանք խոշտանգվում են, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում է, որը միջազգային օրենսդրությամբ արգելված է:

Դատախազ Մարտիրոսյանը Արցախի դեմ պատերազմ սկսելու ու վարելու դեպքերով քրգործերի նկատմամբ դատավարական ղեկավարման դատախազական խմբի անդամ է: Դատախազությունը քրեական գործ է հարուցել հուլիսին Տավուշում Բաքվի ռազմական ագրեսիայի դեպքով:

Բաքուն հանցավոր մտադրությունը շարունակեց սեպտեմբերին՝ Արցախի դեմ սանձազերծելով լայնածավալ պատերազմ, ոտնձգելով Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ:

Նպատակաուղղված գրոհների թիրախ դարձան նաև խաղաղ բնակիչները: Հարուցված քրեական գործերով քննությունը շարունակվում է:

Պապոյանը մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը

Պապոյանը մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը

Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գումարտակ, հետևել ծառայության կազմակերպմանը

Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գումարտակ, հետևել ծառայության կազմակերպմանը

Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ

Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ

Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Թբիլիսիում մեկնարկել է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումը․ մասնակցում է նաև ՀԾԿՀ-ն

Թբիլիսիում մեկնարկել է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումը․ մասնակցում է նաև ՀԾԿՀ-ն

Թռանք Նյու Յորք. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թռանք Նյու Յորք. վարչապետը տեսանյութ է հրապարակել

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում