«Հայփոստի» գների փոփոխությունը մտահոգել է հրատարակիչներին

ՆՆունե Ալեքսանյան

Ինչպե՞ս կազդի «Հայփոստի» գների փոփոխությունը մի քանի կամ 1 կգ գրքի առաքման գնի վրա: Հունվարի 1-ից գործող սակագների փոփոխությունը խիստ մտահոգել է գրահրատարակչական ոլորտի ներկայացուցիչներին: Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կազմակեպված հանդիպման ընթացքում նրանց հնչեցրած խնդիրներն ու մտահոգությունները շատ են:

Հրատարակիչներից մեկը հենց տեղում հաշվարկեց, որ 1 կգ գրքի դուրս առաքումը նախկին 4500 դրամի փոխարեն կհասնի 5200 դրամի: Գների բարձրացմամբ հրատարակչական ոլորտին հարվածելու մեղադրանքները «Հայփոստի» ներկայացուցիչը չափազանցված է համարում՝ գործընկերներին տեղեկացնելով, որ «Հայփոստն» իր ներքին ծախսերի հաշվին 20 տոկոս զեղչ է տրամադրում և, բացի այդ, հատուկ ծառայությունից օգտվելու դեպքում գինը, վստահաբար, չի բարձրանա:

Քննարկման ավարտին բաց մնաց ներքին առաքումների հարցը, որը կլուծվի պետական աջակցությամբ: «Հայփոստը» հրատարակիչներին վստահեցում է՝ պատրաստ է անհատապես աշխատել ընկերություններից յուրաքանչյուրի հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում