Մեղմացվել են հակահամաճարակային միջոցառումները. Նունե Բակունց

ՀՀայկարամ Նահապետյան

Թեև այսօր Հայաստանում համաճարակային իրավիճակի մեղմացում կա, մեր երկրում կարանտինը երկարաձգվել է ևս 6 ամսով:

Մասնագետները այս երկարաձգումը պայմանավորում են աշխարհում տիրող իրավիճակով և կանխատեսում են, որ Հայաստանում նույնպես կարող է լինել կորոնավիրուսի երրորդ ալիքի բռնկում:

Այժմ որոշակի սրում է սպասվում նաև Նոր տարվա և դպրոցների բացման հանգամանքով պայմանավորված: Երեկ ընդունված որոշումը, սակայն, կարանտինի հետ կապված որոշ սահմանափակումների մեղմացում է նախատեսում:

Եթե նախկինում Հայաստանի քաղաքացիները և օտարերկրացիները մեր երկիր կարող էին մուտք գործել միայն օդային ճանապարհով և առավելագույնը 72 ժամ վաղեմությամբ բացասական թեստով, նոր որոշմամբ Հայաստան մուտքը հնարավոր է նաև ցամաքային ճանապարհով:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցի խոսքով՝ երկրորդ գլոբալ փոփոխությունը, որն արվել է այս որոշմամբ, մեղմացվել են հակահամաճարակային միջոցառումները:

«Այսինքն՝ մենք ունեինք որոշակի սահմանափակում ոչ կոմերցիոն նպատակներով իրականացվող հանրային միջոցառումների՝ համերգներ, տոնախմբություններ, ինչպես նաև թաղումներ, հարսանիքներ, նման տեսակի հավաքների ժամանակ առկա էր սահմանափակում՝ մինչև 60 հոգի: Երեկվա որոշմամբ այդ սահմանափակումը վերացվել է»,- ասել է Նունե Բակունցը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում