Հրդեհ՝ Երևանի Վանթյան փողոցում. տարհանվել է 9 քաղաքացի

ՆՆարեկ Սահակյան

Հունվարի 6-ին՝ ժամը 00:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վանթյան փողոցի տներից մեկի տանիքում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանթյան փողոցի թվով երեք տան ընդհանուր տանիքում (մոտ 600 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։09-ին, մարվել՝ 01։35-ին։ Այրվել են Վանթյան փողոցի տներից մեկի ձեղնահարկը՝ մոտ 10 քմ, այնտեղ կուտակած ծառի ճյուղեր՝ մոտ 2 խմ, երկրորդ տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 6 գմ և  երրորդ տան տանիքը՝ մոտ 60 քմ։

Փրկարարները տարհանել են 9 բնակչի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում