Փոփոխություններ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությանն առնչվող օրենքում

ՆՆարե Ոսկանյան

Ազգային ժողովում քննարկվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

Վարչապետի աշխատակազմի Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարը նշեց, որ օրենքում լրացում է կատարվում՝ առաջարկվելով, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձը 2021 թվականի համար չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսը: 

Վաչե Քալաշյանի խոսքով՝ չնայած 2020 թվականից նվազագույն աշխատավարձը բարձրացել է, սակայն թե՛ 2020 թվականին, թե՛ 2021-ին «Բյուջեի մասին» օրենքով չի նախատեսվում բազային աշխատավարձի բարձրացում: Այսինքն, օրենքով գործող իրավակարգավորումը, որ բազային աշխատավարձը չի կարող ցածր լինել, քան նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսը, չի համապատասխանում այսօրվա իրողություններին: 

«Որպեսզի համապատասխանեցնենք «Բյուջեի մասին» և «Վարձատրության մասին» օրենքները, այս փոփոխությունն է առաջարկվում»,- ասաց Քալաշյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում