Քաղաքացու գործողությունից ոստիկանը կոտրվածքներ է ստացել

ԱԱրման Գալոյան

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Մյասնիկյան պողոտայում օրինական պահանջ են ներկայացրել ճանապարհի երթևեկելի հատվածը փակած քաղաքացիներին։ Սակայն ճանապարհը փակած անձանցից մեկը հրել է ոստիկաններին, ինչի հետևանքով ոստիկաններից մեկը ընկնել է և ձախ սրունքի ոսկորների կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց։

Նշված վայրից Երևանի 32-ամյա բնակիչը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել։

Ոստիկանը կատարել և կատարելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները։ Ցույցերի, երթերի և բողոքի մյուս գործողությունների ընթացքում ոստիկանության ծառայողը պահպանում է հասարակական կարգը, ապահովում հասարակական անվտանգությունը, այդ թվում՝ նաև ցուցարարների։

Կոչ ենք անում խստագույնս պահպանել օրենքը։ Բոլոր օրինախախտները հայտնաբերվում են ու ենթարկվում պատասխանատվության։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում