Արայիկ Հարությունյանը և Տիգրան Ավինյանն այցելել են հայրենիք վերադարձած 6 զինծառայողներին

ԱԱրևիկ Աբելյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ այցելել է ապաքինման փուլում գտնվող մեր 6 հերոս ժամկետային զինծառայողներին:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ այցելել ենք ապաքինման փուլում գտնվող մեր 6 հերոս ժամկետային զինծառայողներին, ովքեր Հայրենիք են վերադարձել նախօրեին՝ շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո:

 

Բժիշկները վստահեցրել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բայց եթե անհրաժեշտություն առաջանա, պետությունը պատրաստ է կազմակերպել նրանց հետագա բուժումն արտասահմանյան առաջատար կլինիկաներում»,- հայտնել է Արցախի նախագահը:

Կից՝ Արցախի նախագահը նաև տեսանյութ է հրապարակել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում