Լոռու դպրոցներում կրթական գործընթացները բնականոն հունով կազմակերպվում են

Լոռու մարզի բոլոր 165 դպրոցներում կրթական գործընթացները բնականոն հունով են ընթանում: Մարզային կրթության պատասխանատուի խոսքով՝ ջեռուցման պատճառով որևէ դպրոցում դասերը չեն դադարել:

Ռաֆայել Հարությունյան (Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ) - Տարբեր դպրոցներ տարբեր կերպ են ջեռուցվում. մի մասը՝ հեղուկ վառելիքով, մյուսը՝ էլեկտրաէներգիայով, մի մասը՝ փայտի վառարաններով, գազի վառարաններով, կաթսայատներով, փոքր ջեռուցման կաթսայատներով, մի մասն էլ՝ համատեղմամբ, երկու տիպի ջեռուցման ձևով:

Վանաձորի 7-րդ դպրոցն է, ոչ միայն Լոռու, այլև Հայաստանի նորակառույց դպրոցական շենքերից է: Ամբողջ շենքը ջեռուցվում է գազով: 

Ալավերդու առաջին դպրոցը ջեռուցվում է գազի վառարաններով: Անհրաժեշտ ջերմաստիճանը հնարավոր է լինում ապահովել միայն կեսօրին, թեպետ ամեն տարի ցելոֆանապատում են պատուհանները, փորձում ջերմամեկուսացնել դռները:

Գոհար Մուրադյան (Ալավերդու 1-ին դպրոցի տնօրենի պաշտոնակատար) - Դպրոցն ուղղակի իր դիրքով արևկող դասարանները մի քիչ շուտ են տաքանում, քան հակառակ կողմի դասարանները, բայց դե, փող չունենք՝ մի կերպ այդ խնդիրը լուծելու:

Ամեն տարի ձմեռային պաշտպանության են անցնում նաև Սանահին կայարանի դպրոցում: Դասասենյակները մի կերպ են տաքացնում:

Մանանա Գրիգորյան (Ալավերդու 7-րդ միջնակարգ դպրոցի փոխտնօրեն) - Ջեռուցումը դեռևս լոկալ չէ, ցավալի է, կառավարման խորհուրդն իր աշխատանքներում փորձում է գտնել հովանավորներ, քանի որ դպրոցն իր ունեցած միջոցներով անհնար է, որ կատարի լոկալ ջեռուցում:

Աքորու միջնակարգ դպրոցում ջեռուցումն ապահովում են փայտով: Ասում են՝ դասասենյակները տաք են, սակայն միջանցքներում սաստիկ ցրտերին ջերմաստիճանը դրսից քիչ է տարբերվում: 

2020 թվականին խնայված ֆինանսական միջոցների վերաբաշխմամբ, փայտով և գազի վառարաններով ջեռուցվող մարզի դպրոցներում կիրականացվեն միջանկյալ ծրագրեր:

Այս ծրագրով մյուս տարի կնորոգեն նաև Ալավերդու 1-ին և Սանահին կայարանի դպրոցները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում