Ընդդիմության երթն ավարտվել է եկեղեցում հոգեհանգստյան կարգի մատուցմամբ

ԱԱրսեն Մկրտչյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Մատենադարանի մոտ մեկնարկել է ընդդիմադիր 16 կուսակցությունների կազմակերպած հանրահավաք-երթը:

Հանրահավաքին այսօր առաջին անգամ մասնակցել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նշել, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա: Վարչապետի հրաժարականը պահանջող ուժերը նաև հայտնել են, որ դեկտեմբերի 22-ից պատրաստվում են Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում անհնազանդության միջոցառումներ իրականացնել: 

Հանրահավաքի մասնակիցներն այնուհետև սգո երթով՝ Մաշտոցի պողոտայով, Հանրապետության հրապարակով շարժվել են դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ մատուցվել է հոգեհանգստյան կարգ: Կարգը կատարել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:  

Հիշեցնենք՝ Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը: Հայաստանում և Արցախում իջեցվել են պետական դրոշները, դրանց վերևի հատվածում սև ժապավեններ են ամրացվել:

Ավելի վաղ Հանրապետության հրապարակից մեկնարկել էր հիշատակի և սգո երթ դեպի Եռաբլուր:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում