Հանրապետության հրապարակից մեկնարկեց հիշատակի և սգո երթը դեպի Եռաբլուր

ՆՆարեկ Սահակյան

Հանրապետության հրապարակից մեկնարկել է հիշատակի և սգո երթ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Երթը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հորդորեց քաղաքացիներին լուռ քայլել՝ առանց վանկարկումների և կոչերի:    

Երթին մասնակցում են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Կառավարության անդամներ, պատգամավորներ: 

Եռաբլուրում քաղաքացիները հարգանքի տուրք կմատուցեն Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների շիրիմներին: 

Նշենք՝ Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը: 

Հայաստանում և Արցախում իջեցվել են պետական դրոշները, դրանց վերևի հատվածում սև ժապավեններ են ամրացվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում