Սահմանազատումը կատարվում է փաստաթղթային հիմքերի վրա. Արմեն Գրիգորյան

ԱԱնուշ Մուրադյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր խորհրդարանում հանդիպել է իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։

Փակ քննարկումից հետո Գրիգորյանն անդրադարձել է Սյունիքի կարևոր նշանակության դիրքերն Ադրբեջանին հանձնելու լուրին, նշել՝ պետք է ճիշտ ընկալել սահմանազատման գործընթացը, որը տեղի է ունենում Խորհրդային Միության քարտեզների հիման վրա:

«Բնականաբար, այս նոր միջավայրը մեզ նաև խնդիրներ է ստեղծել, բայց մենք պետք է հասկանանք, որ սահմանազատում է կատարվում, և այդ սահմանազատումը կատարվում է որոշակի, այսպես ասած, փաստաթղթային հիմքերի վրա, և այդ փաստաթղթային հիմքերի վրա էլ կատարվում է դեմարկացիա, այսինքն՝ այստեղ զուտ դեմարկացիան ունի փաստաթղթային հիմք և ըստ փաստաթղթի էլ մենք առաջ ենք շարժվում»,- ասել է Արմեն Գրիգորյանը:

Գրիգորյանը հիշեցրել է նաև պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ Հայաստանի տարածքից որևէ մետր չի զիջվելու։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում