Ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են արել ՊՆ շենքի դիմաց

ԱԱրման Գալոյան

Ժամկետային զինծառայողների ծնողներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել պաշտպանության նախարարության շենքի դիմաց:

Նրանք հանդիպում են պահանջել գլխավոր շտաբի պետի կամ նախարարի հետ, սակայն նրանք երկուսն էլ գործուղման մեջ են:

Ծնողների խոսքով՝ Խծաբերդ համայնքի դեպքերից հետո անհանգստացած են իրենց երեխաների ճակատագրով, և ասում են, որ իրենց նախորդ հանդիպման ժամանակ հավաստիացրել են, որ զինծառայողների անվտանգությունը կերաշխավորվի:

Ծնողները սակայն պնդել են՝ վերջին դեպքերը վկայում են, որ անվտանգության ոչ մի երաշխիք չի պահպանվում: ՊՆ-ից ծնողների մի խմբի ընդունել են, ավարտին խոստացել, որ հանդիպման պահանջի մասին կհայտնեն գլխավոր շտաբի պետին: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում