Բյուրականի աստղադիտարանում հյուրընկալված արցախցի երեխաներն ակնկալում էին ամենամեծ աստղադիտակից տեսնել նույնքան աստղազարդ երկինք, որքան հայրենի Արցախում է: Շատերն առաջին անգամ են այստեղ: Վիկտոր Համբարձումյանի մասին էլ շատ չգիտեն, բայց աստղերի հանդեպ սերը հադրութցի, քարվաճառցի ու բերձորցի երեխաներին միավորել է Բյուրականում: Արցախի երկնքում համաստեղությունների փնտրտուքը Լեոյի նախասիրություն է:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախաձեռնությամբ վերջին տասնօրյակում արցախցի երեխաների մի քանի խումբ՝ յուրաքանչյուրում 50-60 երեխա, մասնակցել է կրթաճանաչողական այս ծրագրին, որը ներառում է այցելություն աստղադիտարան, ծանոթություն Բյուրականին ու, իհարկե, համերգային ծրագիր «նոր անուններ» նախագծի տաղանդաշատ սաների մասնակցությամբ: Երեխաները շատ տպավորված են, Երևանում էլ արդեն նոր դպրոցներում նոր ընկերներ ունեն, բայց Արցախ վերադարձի մասին անգամ մի վայրկյան չեն մոռանում: Բերձորցի եղբայրները՝ Մաքսիմն ու Արտաշեսը, տանտիրոջ իրավունքով ասում են՝ աշխարհի կենտրոնը Բերձորն է:
Փոքրիկ Վահեն էլ իր հետ Երևան է բերել Դադիվանքի լեգենդներն ու հավատում է սուրբ քարերի զորությանը:
Աստղադիտարանից հետո երեխաներին սպասում են Բյուրականի արվեստի ակադեմիայում, որտեղ նրանց հասակակիցները՝ Մալունցյանի անվան արվեստի դպրոցի սաները, երաժշտական հատուկ ծրագիր են ներկայացնում փոքրիկներին: Ակադեմիայի կամերային դահլիճում հնչում է Պիաֆ, Լեգրան և ազգային երաժշտության մեծերի գործերը, իսկ երբ ջազային ֆանտազիայի ռիթմին միանում են նաև փոքրիկների ոտքերը, ուրեմն համերգը հաջողվել է:

Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին

Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ

Հասանք ինքնաթիռի մեր տեղին. Փաշինյան

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է

Լուրեր 13:00 | «Գոլդեն Փելիս»-ին օտարված հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը

Այս օդանավով ենք թռչելու Նյու Յորք. Նիկոլ Փաշինյան







