Քաջարանի շենքերի արտաքին պատերը կջերմամեկուսացվեն

Ռումինիայի բազամաբնակարան շենքերից մեկն է՝ նախկինում և ներկայումս, այսպիսի տեսք կունենան նաև Քաջարանի շենքերը։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվում է բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագիր՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տեխնիկական աջակցությամբ ու համաֆինանսավորմամբ։ Կառույցի մասնագետները դեռևս սեպտեմբերին մեկնարկեցին աշխատանքները։

Անդրե Օհանյան (ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանի ներկայացուցչության փորձագետ) - Շենքերի արտաքին պատերի ջերմամեկուսացում ենք նախատեսել, տանիքներում ենք ջերմամեկուսացում իրականացնելու և բաժնային սեփականություն հանդիսասող տարածքներում, այսինքն՝ հիմնականում շքամուտքերում և աստիճանավանդակներում փոխարինելու են դռներ և պատուհաններ և նաև շքամուտքերում տեղադրվելու են լուսադիոդային լուսատուներ։ Ջերմամեկուսացման աշխատանքների շնորհիվ մենք ակնկալում են մինչև 50 տոկոս ջերմային էներգիայի խնայողություն:
 
Քաջարանի 3 տասնյակից ավելի շենք կնորացվի, քաղաքի կոլորիտը կփոխվի ու, իհարկե, խնայողություն կլինի։
 
Ապրես Նազարյան (ՄԱԿ զարգացման ծրագրի Հայաստանի ներկայացուցչության փորձագետ) - Շենքն ունենում է չորս ճակատ։ Չորս ճակատից էլ պետք է անես, բացի դրանից պետք է փակես նաև 5, 6 կողմերը, տանիքը և նկուղը։ Սառը օդի մուտքը պետք է արգելենք։ Մարդը, օրինակ՝ ձմեռ ժամանակ ծախսում է իքս գումար, որպեսզի իր տունը տաքացնի, այն էլ հասցնում է 16-17 աստիճանի։ Հիմա դրա կես գնով կհասցնի 20 աստիճանի։ Հարմարավետ տներ կլինեն:

Քովիդով ու պատերազմով պայմանավորված՝ հետաձգվեցին ծրագրերը, որն այժմ որոշակիորեն վերսկսել են: Այս տարի պետք է կատարեին աշխատանքի 50 տոկոսը։

Նարինե Ավետյան (ՀՀ ՏԿԵՆ տարածքային ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ) - Աշխատանքները սկսվել են, իրականացվում են, բայց քանի որ 2 ամիս համայնքներում աշխատանք չի տարվել և տեխնիկայի և աշխատուժի բացակայության պատճառով, այժմ կլիմայական պայմաններից ելնելով հնարավոր չէ այդ աշխատանքները իրականացնել, կշարունակվեն եկող տարվանից։
 
Ծրագրին դիմել է 14 համայնք, Սյունիքից դեռևս միայն Քաջարանն է։ 

Հեղինակ՝ Անուշ Միրզոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում