ԵԱՀԿ ՄԽ-ն շարունակելու է գործել. Մարուքյան

ԱԱրման Գալոյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին մանդատ է տրված լուծելու ԼՂ հակամարտությունը, շարունակելու է գործել:

«Նաև ռուսական կողմն է կոչ արել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն լինի: Եթե չուզենային, որ խումբը լիներ, իրենց ներկայացուցիչը չէր մասնակցի: Հետևաբար ես կարծում եմ՝ կարգավիճակի մեծ բեռը որևէ կողմ չի ուզում միանձնյա իր վրա վերցնել ու էդ մասով խնդիր տալ: ՌԴ-ն չի ասում՝ պետք չէ այդ խումբը, մենք այստեղ ենք, կբանակցենք, խաղաղապահներն էլ կանգնած են»,- ասել է Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

 «Լուսավոր Հայաստանի» ղեկավարն ասաց, որ ԱԱԽ նիստում ԵԱՀԿ ՄԽ մասին հարց է տվել վարչապետին: «Հայկական կողմը կարևորում է և շարունակելու է աշխատել ԵԱՀԿ ՄԽ-ի հետ»,- նշեց Մարուքյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում