Պայքարը շարունակվելու է օրենքով թույլատրելի բոլոր եղանակներով. Տոնոյան

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց, որ դեռ շատ վաղ է գնահատական տալ՝ իրենց պայքարը՝ հասնելու վարչապետի և կառավարության հրաժարականին արդյունք տվել է, թե ոչ:

«Պայքարն ընթացքի մեջ է, և ես առավել քան վստահ եմ, որ մենք այս գործում հաջողելու ենք, որովհետև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չունի այլընտրանք: Պայքարը շարունակվելու է օրենքով թույլատրելի բոլոր հնարավոր եղանակներով. դրանք կլինեն քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, դրանք կլինեն հանրահավաքներ, մի խոսքով, բոլոր հնարավոր գործիքներն օգտագործվելու են»,- նշեց պատգամավորը:

Տոնոյանը բացառեց հնարավորությունը, որ Փաշինյանը կարող է դեռ մի քանի ամիս պաշտոնավարել: Ըստ պատգամավորի՝ հանրային և քաղաքական ճնշման ներքո Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը հեռանալու են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում