ՀՀ-ում որևէ երկրի լրատվամիջոցները չէ, որ որոշում են, թե ով է Հայաստանի վարչապետը. Փաշինյան

ՌՌոզա Խաչատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ իրենց մեծագույն խնդիրն է, որ տեղի ունեցող բոլոր գործընթացներում ՀՀ ժողովուրդը որևէ կերպ ու որևէ պատճառով չկորցնի Հայաստանում իշխանություն ձևավորելու ազատ կամարտահայտման իր իրավունքը:

«ՀՀ-ում որևէ երկրի լրատվամիջոցները չէ, որ որոշում են, թե ով է Հայաստանի Հանրապետության վարչապետը, և պիտի շարունակի այդպես լինել»,- ասաց նա: 

Անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթին՝ վարչապետ Փաշինյանը նշեց, որ այն հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման մասին է: Ըստ վարչապետի՝ փաստաթուղթը ստորագրվել է՝ հաշվի առնելով տվյալ պահի ռազմական իրադրությունն ու բազմաթիվ հանգամանքները, իսկ մնացած հարցերը կարող են ենթարկվել ամենատարբեր, այդ թվում՝ նաև իրավական վերլուծության:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում