ՃՏՊ-ների թվի նվազումը կապված է երթևեկության բալային համակարգի ներդրման հետ. փոխոստիկանապետ

ԱԱրման Գալոյան

Հայաստանում արձանագրվող ճանապարհատրանսպորտային պատահարների թվի կրճատումը կապված է երթևեկության բալային համակարգի ներդրման հետ՝ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

«2020 թ. առաջին 9 ամիսների ընթացքում տեղի է ունեցել 2855 ճանապարհատրանսպորտային պատահար, իսկ 2019 թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 3443, ինչը նշանակում է, որ այս տարի պատահարները մոտ 17%-ով նվազել են: Սա խոսում է նաև բալային համակարգի ներդրման արդյունավետության մասին»,- ներկայացրեց նա:

Փոխոստիկանապետի խոսքով՝ արագաչափ սարքերի, տեսախցիկների ու բալային համակարգի միջոցով հնարավոր  է եղել կրճատել նաև արձանագրվող իրավախախտումների թիվը:

«2020 թ. 9 ամիսների ընթացքում արագաչափ սարքերով և տեսախցիկներով արձանագրվել է ընդհանուր առմամբ 985 հազար իրավախախտում, իսկ 2019 թ. նույն ժամանակահատվածում արձանագրված խախտումները եղել են 1 միլոնից ավելի: Այստեղ ևս բավական լուրջ նվազում ունենք»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում