Փոխնախարարը՝ պատերազմի ընթացքում ԱԻՆ-ի իրականացրած աշխատանքների մասին

ՌՌոզա Խաչատրյան

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց պատերազմի ընթացքում ԱԻՆ-ի կատարած աշխատանքները:

Սեպտեմբերի 27-ից սկսած՝ ԱԻՆ-ը հիմնական գործառույթներից բացի ստանձնել է նաև հումանիտար օգնության կազմակերպումը՝ նշեց նախարարի տեղակալը:

«Հավաքված ամբողջ օգնությունը պահեստավորվել, սորտավորվել է և ուղարկվել Արցախ, ինչպես նաև Երևան և մարզեր, այն արցախցի հայրենակիցներին, որոնք ժամանակավորապես տեղափոխվել էին այստեղ և իրենց ժամանակավոր կեցության վայրն այստեղ էր»,- նշեց Փամբուխչյանը:

ԱԻՆ-ը բուժվարչության միջոցով իրականացրել է վիրավորների տեղափխում և առաջին բուժօգնության ցուցաբերում: 

«Ունեցել ենք մենք դաշտային հոսպիտալ: Այդ գործառույթը նույնպես իրականացրել ենք: Ինչպես նաև այդ օրերին մենք իրականացնում էինք մեր զոհված զինծառայողնների դիակների դուրսբերումն ու տեղափոխումը համապատասխան վայրեր»,-նշեց Փամբուխչյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում