Պարգևատրվել են պատերազմին մասնակից ոստիկանները

ՀՀովհաննես Վարդանյան

Նոյեմբերի 30-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմը։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը։

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով՝ պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայող խրախուսվեցին անձնվիրաբար ծառայության համար։

Ոստիկանները պարգևատրվեցին արտահերթ կոչումներով, «Իրավակարգի ամրապնդման համար», «Մարտական զորակցություն», «Օրենքի պատվար», «Ոստիկանության 100-ամյակ» մեդալներով, «Գերազանց ծառայության համար», «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» կրծքանշաններով և պատվոգրերով։

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնելով պարգևատրվածներին՝ նշեց, որ պատերազմի ընթացքում նրանց հայրենանվեր ծառայությունը վերստին ցույց տվեց, որ երբ վտանգ է սպառնում հայրենիքին, ոստիկանը ազգի նվիրյալ զինվոր է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում