ՌԴ պաշտպանության նախարարությունը Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ է տեղակայել:

ՌԴ ՊՆ կայքը տեղեկացնում է, որ նախօրեին հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը Երևանից տեղափոխվել է Ստեփանակերտ:

Շարասյանն ուղեկցել են ռուսական խաղաղապահ զորակազմի պարեկային խմբերը և ռազմական ոստիկանությունը:

Զինվորական հոսպիտալի մոդուլները տեղակայվել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում:

Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումները կսպասարկեն ռուս խաղաղապահներին, ինչպես նաև կտրամադրեն անհրաժեշտ բժշկական  օգնություն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ բժշկական ստորաբաժանումը կարող է տեղավորել մինչև 40 հոգու: Առաջին ստորաբաժանման կազմում ժամանել է 60 մասնագետ, այդ թվում՝ զինվորական վիրաբույժներ, անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, թերապևտ ու հակահամաճարակաբան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում