Պատերազմի միջով անցած ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են զորացրել իրենց որդիներին

ԼԼիլիթ Դանիելյան

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել Արցախում ժամկետային զինծառայության մեջ գտնվող զինվորների ծնողներն ու հարազատները: Նրանց մտահոգում է ծառայության մեջ գտնվող իրենց որդիների կեցության անբավարար պայմանները: 

Ծնողների խոսքով՝ շատերը առողջական խնդիրներ ունեն, և անհրաժեշտ է, որ պատերազմի միջով անցած զինծառայողները անհապաղ զորացրվեն և վերադառնան Հայաստան:

Երկրի ղեկավարի հետ հանդիպելու դիմում ներկայացնելու համար մի խումբ ծնողներ հրավիրվել են Կառավարության շենք: Նամակը հանձնելուց հետո ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ երկու օր ժամանակ են տալիս Կառավարությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում