Կարող ենք աշխատել հանուն ապագայի․ Հայաստանի նախագահն աշխատանքային այցով Հորդանանում է

ՍՍոնա Աղբալյան

Գործարար միջավայրի զարգացմանը կարող են նպաստել նաև հորդանանյան հանդիպումները: Կարճատև աշխատանքային այցով Հաշիմյան թագավորությունում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Նա հանդիպել է Հորդանանի թագավորի հետ:

ՀՀ նախագահին Հորդանանի թագավորությունում դիմավորեցին արքայական արարողակարգով: Օդանավակայանում արդյունաբերության և առևտրի նախարար Մահա Ալիի, մայրաքաղաք Ամմանի քաղաքապետի, ոստիկանապետի և այլ պաշտոնյաների հետ կարճատև հանդիպումից հետո նախագահն ուղևորվեց Ալ Հուսեյնի պալատ՝ մեկօրյա աշխատանքային այցի հիմնական նշանակետ՝ հանդիպելու Հորդանանի Հաշիմյան թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ ալ Հուսեյնի հետ:
l
Թագավորի հետ երկկողմ հանդիպման թեմաները շատ էին՝ քաղաքականից մինչև կրոնական:
Աբդալլահ Երկրորդը Մուհհամեդ մարգարեի ուղիղ ժառանգն է` 41-րդ սերնդից, իսլամական աշխարհում բացառիկ հեղինակությամբ: Խորհուրդ է տալիս Արցախյան պատերազմին կրոնական երանգ չհաղորդել: Աբդալլահ Երկրորդը Երուսաղեմի քրիստոնեական և իսլամական սրբավայրերի խնամակալն է:

«Կա փոխվստահություն, և կարող ենք աշխատել հանուն ապագայի»,- ասում է Հայաստանի նախագահը:
Ճգնաժամային իրավիճակներում երևում են իրական ընկերները: Արցախյան պատերազմի, թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին մանրամասն տեղեկանալուց հետո թագավորը խոստանում է սերտ գործակցել ճգնաժամը հաղթահարելու համար:

Հորդանանյան կողմը նշում է՝ օգտագործել է միջազգային հարթակներում ունեցած իր կապերն ու հեղինակությունը՝ նպաստելու խաղաղության հաստատման ջանքերին: «Հայաստանի համար ուսանելի կարող է լինել տեղահանվածների հետ աշխատանքի Հորդանանի փորձը»,- ասում է նախագահ Սարգսյանը:

Աբդալլահ Երկրորդը՝ «Մեր վերջին լավագույն հնարավորությունը. ձգտելով խաղաղության վտանգի ժամանակաշրջանում» գրքի հեղինակն է: Նախագահի և թագավորի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում