Եթե Շուշին հանձնվել է, այդ զինվորներն ո՞ւմ հրամանով են կռվել. վարչապետ

ՌՌոզա Խաչատրյան

Պատերազմից հետո ամենաքննարկվող թեման կապված է Շուշիի հետ: «Ինչպես է եղել բերդաքաղաքի անկումը» հարցին առցանց ասուլիսի ընթացքում վարչապետ ՀՀ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ հիշեցնելով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գրառումը Շուշիում զոհվածների մարմինների դուրսբերման մասին և հարցրեց՝ եթե հանձնվել է Շուշին, ո՞ւմ հրամանով են կռվել այդ զինվորները:

«Եթե կա դավաճանություն, և ինչ-որ մեկը հայտարարում է, որ ունի կոնկրետ տեղեկատվություն դավաճանության մասին, իսկ հետո իրավապահ մարմիններին հրաժարվում է տեղեկատվություն տալ, դա, ըստ էության, ստացվում է մասնակցություն դավաճանությանը:

Եթե որևէ մեկն ասում է, որ իրավապահ մարմիններին չի վստահում, դրա համար չի ասում, թող հրապարակավ հայտարարի: Թող հրապարակային հայտարարի՝ ովքեր են այդ հայտարարությունն արել, ինչ է տեղի ունեցել իրականում: Իսկ իրականում տեղի է ունեցել այն, ինչ պաշտոնապես հայտարարվել է. սկզբից դիվերսիոն խմբերով, հետո՝ շարունակաբար խմբերով տեղի է ունեցել քաղաք ներթափանցում, որից հետո մենք, ցավոք սրտի, կորցրել ենք Շուշին»,- նշեց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում