Տաք, անջրաթափանց ներքնակներ՝ առաջնագծի համար

ԼԼիլիթ Հարությունյան

Դեռ դպրոց չմտած՝ մուտքի լիքը տոպրակներն ու փոքրիկը հուշում են՝ այստեղ զինվորի համար են ապրում: Նույնիսկ ամենափոքրերը գիտեն՝ հայրենիքը պաշտպանողների համար է պատերազմը դպրոցը կարի արտադրամաս դարձրել:

Բազմաղբյուրի դպրոցի 190 քառակուսի մետրանոց ֆիզկուլտուրայի դահլիճում մեծ ու փոքր, ուսուցիչ ու աշակերտ հավաքվել են, որ թիկունքից սահման ջերմություն ուղարկեն: Նախաձեռնության հեղինակը տիկին Ռուզաննան է․ մի տղան սահմանին դեղեր է բաժանում զինվորների համար, ինքն էլ ընտանիքի մյուս անդամների հետ գյուղին համախմբելու գործին է անցել:

Ռուզաննա Խաչատրյան - Քանի կարող ենք, կկարենք: Գիտենք, որ պետքական գործ ենք անում: 

Մարինե Ղազարյան (Բազմաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Մենք էլ էինք ուզում օգնել, ուղղակի խուճապի մեջ էինք: 

Խուճապն անցավ, հիմա միայն աղոթքներն են մնացել. ամեն ներքնակի հետ իրենց օրհնանքն են ուղարկում: Այսպես միավորված՝ 450 ներքնակ ուղարկել են, կարածն անջրաթափանց դարձնելու համար ուղարկում են մեկ այլ ընկերության, որ թեթև պայուսակ դարձնեն ու սահման հասցնեն:

Կամավորների պակաս չունեն, հենց կտորը վերջանա, խնդրում են կապվել իրենց հետ՝ թիկունքն ուժեղացնել: Քանի դաս չկա, Մելինեն դասերի փոխարեն ասեղի ծակոցներին է սովորել, ասում է՝ հիմա զինվորներն ավելի դժվար բաների են դիմանում, ինքն էլ կդիմանա.

Մելինե Հովնանյան (կամավոր) - Արդեն սովորել ենք այս վիճակին:

Այս փոքրիկ տարածքում պատմությունները շատ են, միացել է նաև պատերազմի պատճառով տունը թողած ու Հայաստան հասած տիկին Մելանյան: Աղջիկների, մայրիկի ու հարսի հետ այստեղ իրար փոխարինելով՝ սահմանին կանգնած որդու և ամուսնու, փեսայի ու մյուս բոլոր տղաների համար գործ են անում։ Հիմա աչքերը լցնելու ժամանակը չէ, միայն մեկ մաղթանք ունի.

Մելանյա Աբրահամյան (կամավոր) - Առողջ լինեն և հաղթանակով վերադառնան տուն, մենք պիտի հաղթենք, մեր պարտականությունն է, պիտի հաղթենք:

Հաղթական ներքնակներին մեր նկարահանման ավարտին ևս 5-ն ավելացավ զինվորի քունը տաք պահելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում