Ստեղծված իրավիճակը մտահոգում ու անհանգստացնում է բազմաթիվ պետությունների. ԱԳ փոխնախարար

ՆՆարե Ոսկանյան

Իրականում հիմնական խնդրի լուծումը գերազանցապես ռազմադաշտում է, և հույսը դնել, որ քո փոխարեն ուրիշն է կռվելու հանուն քո հողի, կործանարար է նման մտածողների համար՝ ԱԺ-ում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Մե՛նք պետք է պահենք մեր հողը. մեր գոյատևման համար առաջին հերթին մե՛նք պետք է պայքարենք, այլ բան, որ պետք է ձգտենք (և այդ ուղղությամբ արվում է աշխատանք) առավելագույն աջակցություն ստանալ թե՛ մեր հարևաններից, թե՛ մեր դաշնակիցներից»,- ասաց Քոչարյանը։ 

Փոխնախարարը նշեց, որ իրավիճակը չի կարող չանհանգստացնել  մեր հարևաններին, օրինակ՝ Իրանին անհանգստացնում է իր սահմաններին ահաբեկիչների հայտնվելը: Քոչարյանի կարծիքով՝ այդ վտանգը զգում է նաև ՌԴ-ն: «Որովհետև այդ վտանգը փաստացի մտնում է Հյուսիսային Կովկաս և ընդհանուր առմամբ ամբողջ ԱՊՀ տարածք»,- արձանագրեց փոխնախարարը։ Քոչարյանի խոսքով՝ այդ վտանգից զերծ չի մնում նաև Կենտրոնական Ասիան։

«Ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որը, այսպես ասած, մտահոգում ու անհանգստացնում է բազմաթիվ պետությունների, որոնց հետ մենք ունենք այս կամ այն աստիճանի խորացված հարաբերություններ»,- ասաց ԱԳ նախարարի տեղակալը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում