Գորիս բԺշկական կենտրոնի բժիշկ, ուրոլոգ Սևակ Մարտիրոսյանը չի հիշում՝ վերջին անգամ երբ է գիշերել տանը։ Հինգ-վեց օրը մեկ մի երկու ժամով հազիվ է կարողանում տեսնել ընտանիքին։

Սևակ Մարտիրոսյան (շտապօգնության կայանի տնօրեն, ուրոլոգ) - Պատերազմի առաջին օրից Գորիսի բժշկական կենտրոնն աշխատում է արտակարգ ռեժիմով։

Զինվորի և իրենց գործընկերների կողքին կանգնելու համար Երևանից և արտերկրից այստեղ են այցելել բժիշկներ։

Չնայած ծանրաբեռնված գրաֆիկին՝ բժշկական կենտրոնը կարողանում է սպասարկել նաև բնակչությանը։

Կոլեկտիվին մեծ խնդիրների առջև է կանգնեցրել կորոնավիրուսային համավարակը, որով վարակվածների թիվն ամեն օր ավելանում է։

Վիրավորների ընդունման, տեսակավորման և տարհանման գործընթացը գերազանց կազմակերպող սահմանամեձ բժշկական կենտրոնում չեն բողոքում, պատրաստ են աշխատել օրնիբուն, միայն խաղաղ պայմաններում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում