Բանկերը կարող են ներել մարտերում զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց վարկերը՝ առանց հարկային հետևանքի

ՎՎահե Դավթյան

Բանկերը, վարկային կազմակերպությունները Առանց հարկային հետևանքի կարող են ներել մարտերում զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց վարկերը: Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված՝ Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը տույժ-տուգանքից բացի վերաբերում է նաև մայր գումարի մարմանը:

Արման Պողոսյան (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ) - Առանց վարկային հետևանքների ներել ոչ միայն պատերազմում զոհված կամ հաշմանդամ դարձածների վարկային պարտավորությունները, այլև նրանց հետ առաջին կարգի ազգակցական կապ ունեցողներինը՝ ծնողներ, ամուսին, երեխաներ:

Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է նաև հարկերից ազատել պաշտպանության, արտակարգ իրավիճակների և առողջապահության նախարարություններին հանձնվող՝ ռազմական, հումանիտար և առողջապահական ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ երկրներից: Ներմուծված ապրանքները կազատվեն նաև ավելացված արժեքի հարկից:

Արման Պողոսյան - Կառավարությունն է սահմանելու այն վերջնաժամկետը, որն առաջարկվում է այս արտոնությունների կիրառության համար: Նախապայմանն այն էր, որ ապրանքները մինչև ռազմական դրության ավարտը հանձնվեն այս շահառու գերատեսչություններին:

Արտոնությունը սեպտեմբերի 27-ից ներմուծված բոլոր տեսակի ապրանքներին է վերաբերում: Ընկերություններ կան, որ պահեստում եղած ապրանքը ևս ցանկանում են պետությանը փոխանցել: Այս դեպքում ավելացված արժեքի հարկ չի առաջանում, բայց վերաձևակերպման խնդիր է լինում:

Բաբկեն Թունյան (ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Առաջարկ կանենք, որպեսզի ոչ միայն ներմուծման ժամանակ, այլև ներքին գործարքների դեպքում այդ արտոնությունը գործի: 

Կարգավորումը վերաբերում է միայն ԵԱՏՄ երկրներից կատարվող ապրանքների ներմուծմանը: Երրորդ երկրներից ներմուծմանը չի վերաբերում, քանի որ այդ դեպքում արդյունավետ միջոց կա ապրանքների ներմուծումը հարկերից ազատելեւ համար: Ներմուծողը կարող է ներկայացնել հրաժարում հօգուտ պետության մաքսային հայտարարագիր՝ ազատվելով ներմուծման հարկերից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում