Ավագանու անդամն առաջարկեց քաղաքապատկան մարմիններով փորձել իջեցնել COVID-19-ի թվերը

ՌՌոզա Խաչատրյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ավագանու նիստի ընթացքում անդրադարձավ  կորոնավիրուսի համավարակի ահագնացող թվերին:

«Ուզում եմ մեր բնակչությանը ևս մեկ անգամ հորդորել, որ պահպանեն բոլոր կանոնները, որոնց միջոցով այս թվերն իջեցնելը հնարավոր է: Իսկ առաջարկս այն է, որ քաղաքապատկան հիմնարկների միջոցով փորձենք այս հարցը մեղմել: Առաջնային եմ համարում բոլոր այն օղակները, որոնք ունեն մեծ շփում և կուտակումներ, խոսքս  հատկապես տրանսպորտի մասին է: Կան օրինազանց վարորդներ, որոնք անձամբ դիմակ չեն կրում, նաև չեն զգուշացնում առանց դիմակի ավտոբուս բարձրացող անձանց»,- ասաց Զաքարյանը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը միացավ հորդորին ու տեղեկացրեց, որ երկու օր առաջ հանձնարարել է համայնքապատկան բոլոր կազմակերպություններին ևս մեկ անգամ խիստ կերպով զգուշացնել, որ առնվազն իրենք պետք է հետևեն այդ կանոններին, նաև հորդորեն բնակչությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում