Համաճարակային իրավիճակի սրացումը կապված է անվտանգության կանոնները չպահպանելու հետ. ԱՆ ներկայացուցիչ

ՌՌոզա Խաչատրյան

Վերջին 14 օրվա ընթացքում մեզ մոտ կորոնավիրուսի դեպքերը կրկնապատկվել են՝ հայտարարեց ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով կորոնավիրուսի դեպքերի ավելացմանը:

«Համաճարակային իրավիճակի սրացումը գերազանցապես կապված է անվտանգության կանոնների չպահպանման և բնակչության զգոնության թուլացման հետ։ Ռազմական դրության պայմաններում նպաստավոր պայմաններ ստեղծվեցին բնակչության տեղաշարժով, մեծաթիվ կուտակումներով, բազմաթիվ սերտ շփումների առաջացումով, հանրային տրանսպորտի սղությամբ և լեփ-լեցուն փոխադրումներով»,-նշեց Սահակյանը։

Նախարարությունը շարունակում է իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ։ Այսօրվանից բոլոր կրթական հաստատություններում և նախադպրոցական կազմակերպություններում ժամանակավորապես դադարեցվել է աշխատանքային գործունեությունը։

«Նախարարությունը հորդորում է՝ եթե հնարավոր է անցնել հեռավար աշխատանքի, կիրառեք։ Հատկապես եթե ռիսկի խմբի անձինք կան ձեզ մոտ և թոշակառուներ։ Այս պայմաններում համաճարակային իրավիճակը կարող է ավելի վատթարանալ, քանի որ երկիրը գտնվում է սեզոնային սուր շնչառական վիրուսային վարակների և գրիպի սեզոնային աշխուժացման փուլում»,- նշեց Սահակյանը՝ հայտնելով, որ Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել պատվաստանյութեր, որոնցով ապահովված են բոլոր պոլիկլինիկաները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում