«Մուրադյան» պատկերասրահից ամեն օր 2-3 մեքենա խիստ արժեքավոր բեռ է ճանապարհ ընկնում Արցախ

ՆՆունե Ալեքսանյան

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահն առաջին ագամ չէ ,որ վերածվում է կամավորական աշխատանքի ու ճակատին օգնության կենտրոնի. այդպես էր Ապրիլյան պատերազմի օրերին և բոլոր այն դեպքերում, երբ Արցախն օգնության կարիք ունի:

Հիմա էլ՝ սեպտեմբերի 27-ից սկսած, այստեղ կամավորների եռուզեռ է: Եվ քանի որ Քառօրյայի փորձն ունեին, արագ կազմակերպվեցին ու սկսեցին բանակի համար թիկնոց-անձրևանոց կարելուց:

Առաջին օրերի ընթացքում կտորն այնքան արագ էր սպառվում, որ դատարկել էին քաղաքի բոլոր պահեստները: Արդեն կարել, ավարտել են 360 անձևրանոց և մաս-մաս առաջնագիծ են հասցնում: Հիմա կամավորներն ամբողջ ներուժով քողարկող ցանցեր են հյուսում. ԱԹՍ-ների ամենատես աչքից այս ցանցերով քողարկում են ոչ միայն տները, այլև արժեքավոր զինտեխնիկան: Ասում են՝ Արցախն ու զինվորը ամեն վայրկյան պիտի իրենց թիկունքն ամուր զգան: 

«Մուրադյան» պատկերասրահում կամավորների գերակշռող մեծամասնությունը ստեղծագործող մարդիկ են՝ երաժշիտներ, նկարիչներ, նաև՝ գիտնականներ: Կինոռեժիսոր Անի Հակոբյանը կինոն թողել, այստեղ ցանկացած աշխատանք է անում՝ դարձյալ ստեղծագործաբար: 

Բացի թիկնոցներն ու քողարկող ցանցերը, Արցախի որոշակի հասցեներով նաև սպիտակեղեն, տաք վերմակներ, բարձեր ու դեղորայք են հասցնում: 

Ամեն օր «Մուրադյան» պատկերասրահից 2-3 մեքենա բանակի ու իրենց տունը չլքող արցախցիների համար խիստ արժեքավոր բեռով ճանապարհ է ընկնում դեպի Արցախ: Ամեն ինչ անում են հանուն հաղթանակի ու կասկած չունեն՝ այդ օրը շատ հեռու չէ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում