Համավարակի օրերին ընտանեկան բռնության դեպքերը շատացել են

ԼԼիլիթ Դանիելյան

Ընտանիքներում կանանց նկատմամբ բռնության դեպքերը այս տարի ավելացել են մոտ 80 տոկոսով: Սրա մասին վկայում են կանանց աջակցման կենտրոնների թեժ գծերին ստացված զանգերն ու ապաստարանների գերծանրաբեռնվածությունը՝ ասում է Կանանց աջակցման կենտրոնի տնօրենն ու ավելացնում` համավարակի օրերին ընտանեկան բռնության դեպքերը շատացել են:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու հասարակական կազմակերպությունների համատեղ աշխատանքի շնորհիվ արդեն բոլոր մարզերում գործում են աջակցության կենտրոններ: Այսուհետև բռնության ենթարկված կինը երկար կիլոմետրեր կտրել-անցնելու կարիք չի ունենա, ինչպես նախկինում էր:

Մարո Մաթոսյան (Կանանց աջակցման կենտրոնի գործադիր տնօրեն) - Շատ ավելի ճիշտ է Տավուշից գա Երևան, մենք տեղում արդեն աջակցությունը տրամադրում ենք:

Սոֆի Բոստանչյան (մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ) - Մենք մեր մարզային ՀԿ-ներին քարտեզագրել ենք և վերապատրաստել ենք:

Մարո Մաթոսյանի խոսքով՝ սա աշխարհում ընդունված լավագույն պրակտիկան է, որին Հայաստանը միացավ միայն վերջերս: Ըստ Մաթոսյանի՝ այսօր կա քաղաքական կամք, որպեսզի բռնության ենթարկվածները իրենց հասարակությունից դուրս և անտեսված չզգան:

Մարո Մաթոսյան - էս պրոցեսը պիտի լինի երկարատև, մինչև մենք կհասնեինք մակարդակի, որ զոհին ճիշտ աջակցություն ու պաշտպանություն տրվեն:

Խնդիրներ մարզային կենտրոններում դեռևս կան, բայց ՀԿ-ները յուրաքանչյուր օր քննարկումների, հանդիպումների միջոցով փորձում են լրացնել բացերը և քաղաքացուն առաջին օգնություն տալ պատշաճ մակարդակով: Կենտրոններն արդեն իսկ կապեր են հաստատել ոստիկանության, հիվանդանոցների, դպրոցների, սոցծառայությունների հետ՝ աջակցությունը ավելի արագ կազմակերպելու համար:

Մարո Մաթոսյան - Ամեն շաբաթ զանգում են, բարդ դեպքերը քննարկում ենք, ուղղություն ենք տալիս, միջամտում ենք, եթե պետական մարմինները չեն համագործակցում:

Սոցապ նախարարությունից տեղեկացնում են՝ այս տարվա սկզբից միանվագ ֆինանսկան աջակցություն պետք է ստանային բռնության ենթարկված մի շարք կանայք, բայց COVID-ի պայմաններում շատերը այս ծրագրի մասին տեղյակ չեն եղել և չեն դիմել աջակցություն ստանալու համար: Հոկտեմբերի սկզբից ծրագիրը կգործի: Սա պետության կողմից միանվագ օգնություն է, որպեսզի զոհը բռնությունից հետո ոտքի կանգնի, առաջնային կացության կամ առողջական խնդիրներ լուծի:

Սոֆի Բոստանչյան - Մենք նախատեսել ենք պետբյուջով որ տարեկան կտրվածքով 100 շահառուի տրամադրենք ֆինանսական աջակցություն, ու դրա առավելագույն չափը կազմում է 150 հազար դրամ:

Կանանց աջակցման կենտրոնը Համահայկական հիմնադրամի աջակցությամբ բացել է երկրորդ ապաստարանը, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատում ամենաբարդ և ամենավտանգված դեպքերը: Դրանք այս տարի կրկնակի ավելացել են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում