Անշարժ գույքի շուկան դարձյալ ակտիվանում է

ՀՀերմինե Բաղդասարյան

Կորոնան սկզբում մարդկանց այնպես էր խառնել, մտածում էին՝ իմաստ ունի՞ տուն առնելը, եթե գործից կրճատման ռիսկ կա՝ ինչպե՞ս բնակարան վարձեն: Երբ բոլորը հասկացան՝ կյանքը շարունակվելու է վիրուսի հետ, կադաստրի գրասենյակների վերաբացմանը զուգընթաց՝ պասիվացած անշարժ գույքի շուկան նորից ակտիվացավ՝ ասում է կոմիտեի ղեկավարը: Օգոստոսին, նախորդ տարվա թվերը գերազանցելով, գրանցվել է ընդհանուր 16 491 գործարք, որից տան առուծախ է 4 904-ը: Վաճառված բնակարններից միայն 1 323-ն են մայրաքաղաքում:

Սուրեն Թովմասյան (ՀՀ կադասրի կոմիտեի ղեկավար) - էստեղ մի հետաքրքիր միտում կա, որ գյուղական համայնքներում 39 տոկոսով աճ է տեղի ունեցել, իսկ Երևանում գործարքների նվազում է նկատվում:

Թովմասյանը կարծում է՝ գյուղի, հողի հանդեպ գնորդների վերաբերմունքը փոխվել է՝ագրարային բիզնեսի նկատմամբ Կառավարության աջակցության շնորհիվ: Ինչ վերաբերում է երևանյան բնակարանների արժեքին՝ մինչև համաճարակային բարձր գները պահպանել են միայն նորակառույցները: Երկրորդային շուկայում պահանջարկի կրճատումը բերել է 1.1 տոկոս էժանացման:

Սուրեն Թովմասյան - Ներկա առումով մենք չենք դիտարկում գների աճ կամ նվազում, կայուն վիճակ է:

Եթե կորոնայի երկրորդ ալիք ու լոքդաուն չլինի, անշարժ գույքի շուկան մինչև տարեվերջ դեռ կաշխուժանա՝ կանխատեսում են կադաստրում: Նախորդ ամիսներին միասնական տեղեկանք ստանալուց մինչև քարտեզներից օգտվելու օրը 2900-3000 դիմում են ստացել: Ի դեպ, կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնը սկսել է ճշգրտել քարտեզներն ու հասցեները:

Սուրեն Թովմասյան - Արդեն 100 համայնքում շտկվել են բոլոր թերություններն ու մուտքագրվել են տվյալները: Այսինքն՝ եթե մի հող կիսվի կամ օտարվի, դա անմիջապես կերևա, ու հարևանների միջև խնդիր չի առաջացնի:

Անկախ հանգամանքից, որ սպասարկման գրասենյակները հիմա բաց են, որ գործարքը հնարավոր է՝ էլեկտրոնային е-cadastre հարթակով իրականացրեք՝ քաղաքացիներին խորհուրդ է տալիս կոմիտեի ղեկավարը: Առցանց ծառայությունների սակագինն իջեցնող փաթեթ են ներկայացրել ԱԺ:

Սուրեն Թովմասյան - Նախատեսում ենք առցանց ծառայությունների գների վերանայում՝.դա կլինի ավելի էժան, քան գրասենյակում դիմում գրելը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում