Սեպտեմբերի 19-ը՝ 60 վայրկյանում

ՆՆարե Ոսկանյան

Շուշին նոր շունչ է ստանում. 2022-ին Արցախի Ազգային ժողովի նստավայրը կտեղափոխվի բերդաքաղաք: Նոր շենքի շինարարությունը սկսվել է:

Գեղարքունիքի մարզում ևս երկու մանկապարտեզ է բացվել, նոր նախակրթարանների թիվն արդեն 5-ն է. 12-ի շինաշխատանքներն էլ ընթացքի մեջ են:

«Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհից տուժած պացիենտներից մեկը մահացել է, 2-ի վիճակը միջին ծանրության է, ևս մեկն արդեն դուրս է գրվել:  

Մարտի են ելնում կանայք. Վարչապետի տիկնոջ նախաձեռնությամբ՝ կանցկացվի 45-օրյա կանանց զինվորական վարժանքներ:  

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսի 244 նոր դեպք, առողջացել է 182  քաղաքացի:

Եվ համացանցի բումը. Լեյդի Գագայի նոր տեսահոլովակը՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում