Հայկական ռադիոզոնդավորման համակարգը կարող է օգնել եղանակի կանխատեսմանը, նաև ռազմական ավիացիային

ԼԼիլիթ Հարությունյան

Եղանակի կանխատեսումներից մինչև ռազմական ավիացիային օգնելու համար քամու արագությունը, խոնավությունը, ջերմությունն ու ճնշումը կարելի է իմանալ մետրոլոգիական ռադիոզոնդավորման համակարգով:

Միանում է ընդունիչ կայանի ցամաքային ալեհավաքին, 400 գրամանոց փուչիկներով ռադիոզոնդավորման համակարգը հասնում է երկինք: Թռիչքի կոորդինատները, արագությունն ու քամու ամբողջ ինֆորմացիան երևում է արդեն համակարգչի էկրանին:

Հայաստանում մեկ թռիչքի ընթացքում անցել է մոտ 150 կմ ճանապարհ, տվյալները փոխանցել ԱԻՆ-ին: Օդանավակայաններին ինֆորմացիա տալու համար կարող է մինչև 15 կմ բարձրանալ, իսկ բանակի համար՝ մինչև 20 կմ: Մեր հայկական զոնդը կարող է բարձրանալ մինչև 50 կմ:

Ինժեներական քաղաքից մինչև տարբեր երկրներ հասնելը ջերմային տեսախցիկում մոտ 100 անգամ փորձարկել են մինչև -125 աստիճանում, որ կարողանան լավագույն որակն առաջարկել: Իսկ միջազգային շուկա դուրս գալու, հավելյալ փորձարկումների համար դիմել են բարձր տեխնոարդյունաբերության նախարարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառմանը:

Ընդհանուր երկու ծրագրի արդյունքում արդեն 64 ընկերության կֆինանսավորվի: Առաջին ծրագրով մինչև 10 միլիոն դրամ ամեն ծրագրի համար և մինչև 20 միլիոն ֆինանսավորում 2-րդ ծրագրով:

Արհեստական բանականությունից մինչև կիբերանվտանգության, նանոտեխնոլոգիաներից մինչև բլոկչեյն համակարգերի ծրագրերով նաև նոր աշխատատեղեր կստեղծվեն:

Ֆինանսավորումն այսքանով չի ավարտվի: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառման 3-րդ ծրագրի դիմումները կարելի է ուղարկել բարձր տեխնոարդյունաբերության նախարարություն՝ մինչև դեկտեմբերի 1-ը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում