Սեպտեմբերի 17-ը՝ 60 վայրկյանում

ՆՆարե Ոսկանյան

ՍԴ դատավորի պաշտոնում ընտրված Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ստանձնեցին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը:

Ազգային ժողովն այսօր մերժեց նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարցը բարձրացնելու առաջարկը: 

Ֆինանսական աջակցություն՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փլուզված 12 բնակարանների սեփականատերերին. կառավարությունը 182 մլն դրամ տրամադրեց:

Ոռոգման ջրագծի կառուցմամբ Կոտայքի մի քանի համայնքներում ոռոգման մեխանիկական համակարգը կփոխարինվի ինքնահոսով: 

ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել. հայտնում են Քննչական կոմիտեից:

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակի դափնեկիրները հայտնի են. Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը Սոմալիում ղեկավարում են «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնը: 

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսի 295 նոր դեպք, առողջացել է 165 քաղաքացի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում