Տաղավար տոներից հինգերորդը. հայ առաքելական եկեղեցին նշում է Փրկչի խաչի վերադարձի օրը՝ Խաչվերացը

ՀՀայկուշ Ասլանյան

Այսօր Խաչվերաց է՝ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը: Այս օրը Հիսուս Քրիստոսի խաչն ազատվեց պարսկական գերությունից, Երուսաղեմ վերադարձվեց և կանգնեցվեց Գողգոթայում:

Երեկոյան ժամերգությունից հետո, հայ առաքելական բոլոր եկեղեցիներում ռեհանով զարդարված խաչը պտտեցնում են եկեղեցու բակում ու համայնքներում՝ կատարելով աշխարհի չորս կողմերն օրհնելու արարողությունը՝ Անդաստանի կարգը: Մայր աթոռից պատմում է Հայկուշ Ասլանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում