Սյունիքում տոնական օրվան զուգահեռ իրականացվում են նաև վերականգնման ծրագրեր

ՇՇողիկ Գալստյան

Սպարապետի օրը Հայաստանում 4-րդ անգամ է նշվում: Մխիթար Սպարապետի գերեզմանի մոտ հանդիսավոր միջոցառումներ են: Կառավարության ղեկավարի գլխավորությամբ այս տարի ևս տոնը մեկնարկում է հարգանքի տուրքով: Տեղի է ունենում առանձին զրահատանկային գումարտակի զինծառայողների երդման արարողություն, ընթերցում են նաև Սպարապետի խոսքը:

Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշտակը գավերժացնող հուշակողթողներին ծաղիկներ խոնհարելուց հետո կառավարության ղեկավարը շրջայցը շարունակում է Գորիսում` ծանոթանում Հին Գորիսի վերականգնման ընթացքին:

Նախագիծն իրականացվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում: Ընդհանուր բյուջեն՝ 99 մլն դրամ է, որից 40 տոկոսը՝ համայնքի ներդրումն է: Ծրագրերը նոր ազդակ կհաղորդեն Գորիսում զբոսաշրջության զարգացմանն ու քաղաքի գրավչության բարձրացմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում