Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնում ոչ տեխնոլոգիական լուծումների միջոցով

ԼԼիլիթ Հարությունյան

Ալինա Ազնաուրյան («Կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագրի մասնակից) - Ինչո՞ւ չստեղծել մի հարթակ, որտեղ մենք կարող ենք ներբեռնել մեր հիվանդության պատմությունը և հեռավար ներկայացնել մեր բժշկին:

Հենց այս հարցը Ալինայի համար համավարակի օրերին գաղափար դարձավ թիմ հավաքելու և առանց հիվանդանոց հասնելու առողջական խնդիրների հարցերն օնլայն ուղարկել բժշկին՝ «Ի-հըլթ» հարթակում:

Ֆինանսավորում ստանալու համար «Կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագրին է դիմել: Առաջին փուլում մարզերի կանայք էլ են ակտիվ մասնակցել. Վանաձորում՝ 21, Գյումրիում՝ 17 և Երևանում՝ 40 թիմ: Առողջապահությունից մինչև դատական փորձաքննությունների փաստաթղթաշրջանառության թվայնացման տարբերակներ են առաջարկել: Դատական փորձագետի թիմն էլ առաջարկում է Արցախից ու Հայաստանի մարզերից փորձաքննության որոշումներն ուղարկել օնլայն ու խնայել մասնագետների ժամանակը: 

Տեխնոլոգիաները ոչ տեխնոլոգիական ոլորտ բերելու ծրագրի Ինտենսիվ բութքեմփի փուլում ISTC-ում, GTC-ում ու VTC-ում ներկայացել է 250 մասնակից: 

Ծրագրի երկրորդ փուլում կընտրեն 20 թիմ: Ժյուրիի կազմում նաև Կառավարությունն է ներկայացված. համավարակի ընթացքում գործադիրն իրականացնում էր կորոնավիրուսի չեզոքացման հետևանքները վերացնելու ծրագրեր:
 
Կանանց նորարարական գաղափարները բիզնես դարձնելու գաղափարը միավորել է Միջազգային ֆինանսական կորպորացիային, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամին» ու Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին:

Ծրագրի ավարտին կանանց 5 թիմ կստանա մեկ միլիոն դրամ՝ բիզնեսի առաջին քայլերի համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում