Վարչապետը Տավուշի սահմանամերձ համայնքներում հանդիպել է տեղի բնակիչներին

ՇՇողիկ Գալստյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզ կատարած այցի առաջին կանգառը Չինարին էր: Կառավարության ղեկավարը սահմանապահ բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձավ նրանց խնդիրներին, ապա շնոհակալություն հայտնեց հուլիսյան հաղթական մարտերում՝ Զինված ուժերին ամուր թիկունք լինելու համար։ Վարչապետը ծանոթացավ նաև բնակիչներից մեկի նոր տան կառուցմանը: Այն ամբողջովին ավերվել էր հրետակոծությունից։

Կառավարության ղեկավարը հիշեցրեց այն սոցիալական ծրագրերի մասին, որոնք իրականացվել և իրականացվում են սահմանապահների կյանքը բարելավելու համար: Նա նաև ընդգծեց՝ սահմանապահ բնակիչներին մշտապես օգնելու կառավարության պատրաստակամությունը:

Փաշինյանի հաջորդ կանգառը Մովսես համայնքն էր: Սբ. Աստվածածին եկեղեցու բակում տեղացիների հետ զրուցեց ճանապարհաշինարարությունից: 300 տարվա պատմություն ունեցող գյուղն առաջին անգամ կունենա ասֆալտապատ ճանապարհ: Երևանի Աբովյան փողոցից և Հանրապետության Հրապարակից մինչև Մովսես գյուղ պետք է ունենանք նույն որակի ճանապարհներ,- հայտարարեց գործադիրի ղեկավարը:

Այգեպարում ևս կառավարության ղեկավարը ծանոթացավ հրետակոծությունից փլուզված ու վնասված տների վերանորոգման, նաև ասֆալտապատման աշխատանքներին: Այս համայնքն ամենաշատն էր տուժել հուլիսյան դեպքերից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում