Հայտնի են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի անունները

ՎՎարդան Հովսեփյան

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի օրակարգում էր հոգաբարձուների նախագահի և հոգաբարձուների խորհրդի քարտուղարի ընտրության հարցը։

ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Գևորգ Մուրադյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, Միքայել Մալխասյանը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար։

Հիշեցնենք՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվելու է օրակարգային երեք հարց: 

Նոր կազմով հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգի առաջին հարցով նախատեսված էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը։

Օրակարգի երրորդ հարցի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում